Միլանի նորաձեւության շաբաթ — Հայ տաղանդների ներկայացում

25 փտվ, 2024 թ.

Միլանի նորաձեւության հեղինակավոր շաբաթի շրջանակում միջազգային բեմում ներկայացվեցին երկու հայ ստեղծագործողներ՝ Poel բրենդը (զարդեր) եւ դիզայներ Անահիտ Բավեյանը, իրենց նոր հավաքածուներով։

Միջոցառումն իրականացվել էր Emerging Talents Milan կազմակերպության կողմից։ Armenian Partners-ը մասնակիորեն ֆինանսավորել էր այս մասնակցությունը՝ որպես հայկական արտադրանքների եւ ծառայությունների արտահանման խթանման ծրագրի մի մաս։ Մենք խորապես հավատում ենք, որ հայկական ստեղծագործական ներուժը արժանի է ներկայացվելու աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում։

Այս նախաձեռնության շնորհիվ հայ դիզայներները հնարավորություն ունեցան հանդիպելու նորաձեւության ոլորտի գնորդների, լրագրողների եւ ազդեցիկների հետ՝ բացելով նոր համագործակցության եւ միջազգային զարգացումների հնարավորություններ։