Կապ հաստատիր ամբողջ աշխարհի ներդրողների և բիզնես գործընկերների հետ

Ապահով միջավայր է նոր գործնական կապեր հաստատելու, աշխատանք գտնելու, մասնագետներ փնտրելու , ներդրումների և նպատակային դրամահավաքների համար։

Home head image

Կապ հաստատիր ամբողջ աշխարհի ներդրողների և բիզնես գործընկերների հետ
Armenian Partners

Ապահով միջավայր է նոր գործնական կապեր հաստատելու, աշխատանք գտնելու, մասնագետներ փնտրելու , ներդրումների և նպատակային դրամահավաքների համար։

Գործընկերներ, որոնք արդեն միացել են
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
Սյուզաննա ՍԱՀԱԿՅԱՆ
Մոնպելյեի համալսարանի դեղագործական ֆակուլտետի արդյունաբերական հոսքի 5-րդ կուրսի ուսանող
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
Գարո ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞ՆՉՈՒ ՄԻԱՆԱԼ ՄԵԶ


Armenian partnersի անդամ լինել նշանակում է Հայաստանը՝ ամբողջ աշխարհի հայերի բիզնես ներդրումների համար առաջնային ուղղություն դարձնելու հնարավորություն ունենալ։

Որպես անհատ ձեռնարկատեր կարող եք ՝

  • ներկայացնել ձեր անհավանական և աննախադեպ գործնական մտքերը ամբողջ աշխարհի հայերին և ստանալ դրա իրականացման համար համապատասխան ֆինանսավորում
  • ներկայացնել ձեր մասնագիտական ծառայությունները բիզնեսի տարբեր բնագավառներում
  • որպես ներդրող՝ գտնել ներդրումային հնարավորություն
  • որպես մասնագետ՝ գտնել այն շուկան որն ամենաշատը ձեր կարիքն ունի
  • որպես բիզնեսի սեփականատեր՝ գտնել գործընկերներ, բիզնես հնարավորություններ ու խորհրդատուներ ամբողջ աշխարհի հայերին միավորող բիզնես միջավայրում

Այս ընկերությունները վերջերս միացան մեզ:

Մեր համայնքը
Armenian Partners-ի հիմնական հատկանիշներն են՝
It is a platform for anyone who wants to contribute to making Armenia a better investment destination by realizing its enormous potential.
Աշխատանքի փնտրում

Գտեք ձեր երազանքի աշխատանքը՝ ամենաարագ և ամենաարդյունավետ եղանակով

Գործնական կապեր հաստատում

Բիզնես ցանցի միջոցով կարող եք հաղորդակցվել աշխարհի տարբեր մասնագետների հետ, թարմացնել ձեր սեփական էջը՝ ձեր բիզնեսի և ապագա բիզնես ծրագրերի մասին տեղեկատվությամբ կիսվելով, կապնվեք ձեր ընկերների հետ՝ ցանկացած բիզնեսի շուրջ խորհրդակցվելու նպատակով և այլն

Ներդրումներ և բիզնես դրամահավաքներ

Գտեք ձեզ հետաքրքրող բիզնես ծրագիրն ու կատարեք շահութաբեր ներդրումներ։

Արժեքավոր թիմ
Thousands of Armenians united from all over the world.
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
Միքայել Խաչատրյան
Գործադիր տնօրեն
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
Հովհաննես Մանդակունի
Armenian Partners-ի գլխավոր խորհրդատու
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
Մարիամ Մկրտչյան
Armenian Partners-ի ԱՄՆ ներկայացուցիչ
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
Սոնա Ստեփանյան
Armenian Partners-ի Իտալիայի ներկայացուցիչ
Տեսնել թիմի բոլոր անդամներին
Հաճախ տրվող հարցեր

Բիզնես էջի բացման համար առաջնային պայմանը Հայաստանում կամ այլ երկրներում գրանցված բիզնես ունենալն է։ Այնուհետև պետք է ներկայացնել գրանցման հասցե, բիզնեսի համար պարտադիր փաստաթղթեր և ձեզ հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ կոնտակները։ Այս ամբողջ ինֆորմացիան տրամադրելուց հետո մենք այդ ամենը կվերանայենք և ձեզ հետ կկապնվենք , եթե ավել ինֆորմացիայի կարիք ունենանք։

Իհարկե։ Առաջին քայլով պետք է ստեղծեք անձնական էջ, ավելացնեք ձեր ստարտափը "Իմ ընկերությունները" բաժնում , ներկայացնել փաստաթղթերը հաստատման համար և սպասեք մեր պատասխանին։ Ընկերության հաստատման դեպքում, բիզնեսի էջում կարող եք ավելացնել ձեր բիզնես ծրագիրը, որը ևս պետք է հաստատվի մեր կողմից։ Ծրագրի հետ պետք է ներկայացվի բիզնես պլանը՝ մանրամասներ ծրագրի մասին, թիրախային շուկան, մարքեթինգային քաղաքականությունը, ֆինանսական պլանը։ Փորձեք ծրագիրը ներկայացնել առավելագույնս մասնագիտական ֆորմատով, ներդրողների համար գրավիչ դարձնելու համար։ Օգնության համար կարող եք օգտվել Ծրագրերի բաժնում ներբեռնած նյութերից, ծրագրի բիզնես պլանը կազմելու և ճիշտ ներկայացնելու համար։

Առաջին հերթին ձեզ հասանելի կլինի Հայաստանում առկա և չիրացված բիզնես հնարավորությունների մասին ինֆորմացիան։ Որպես անհատ դուք կկարողանաք աշխատանք փնտրել , կապեր հաստատել տարբեր ոլորտներում մասնագիտացված անձանց հետ, կիսվել մասնագիտական գիտելիքներով, գտնել ապագա գործընկերներ։ Որպես գործարար անձ, բիզնես էջ բացելով կարող եք ներկայացնել ձեր նոր ծրագրերը և ֆինասավորում գտնել դրանց իրագործման համար, գտնել ձեզ անհրաժեշտ մասնագետներին և այլն։

"Իմ Համայնքները" կարող եք գտնել այցելելով կայքի սոցիալական էջը։ Այտեղ կարող եք կազմել խմբեր տարբեր թեմաների շուրջ և դրանք քննարկել ձեր կողմից, այդ խումբ հրավիրված մասնագետների և գործընկերների հետ։ Կարող եք միանգամից բազմաթիվ "համայնքների" անդամ լինել, նույն կամ տարբեր մարդկանց հետ, և քննարկումները առանձնացնել ըստ թեմաների։ Ինչպես նաև այդ համայնքնրը կարող են հանրային մուտքի համար լինել բաց կամ փակ։ Այս ամենը ձեզ հնարավորություն կտա նոր կապեր ձեռք բերել, ինչպես նաև կիսվել ձեր մասնագիտական կարծիքով մյուսների հետ։

Կայքի "կապույտ" բաժինը համացանցի այն մասն է որտեղ դուք կառավարում եք ձեր անձնական էջի ինֆորմացիան, բիզնես էջերը, ներկայացնում եք բիզնես ծրագրերը, ավելացնում եք ընկերներին և այլն։ "Կարմիր" բաժնում, որը հասանելի է "Սոցիալական" կոճակը սեղմելով, դուք կարող եք կիսվել ձեր կազմակերպության նորություններով, անձնական ձեռքբերումներով, բիզնես մտքերով, կապ հաստատել տարբեր մասնագետների հետ անհատապես կամ խմբակային ֆորմատով, քննարկումներ կազմակերպել տարբեր բիզնես թեմաների շուրջ, հետևել ձեր ընկերների և գործընկերների էջերին, հավանել նրանց գրառումներն ու ստեղծել ձեր անձնական առցանց գործարար միջավայրը։